ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոակադեմիայի անդամ Հարություն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Չալդրանյանն ԱՄՆ-ից նամակով տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող շարունակել աշխատանքն այդ պաշտոնում: Հրաժարականը ստանալուց հետո երեք ամիս սպասել են, հույսով, որ կապաքինվի ու միտքը կփոխի, բայց՝ ապարդյուն: Կինոակադեմիայում ստեղծվել է նախագահություն: Նախագահ ընտրելու հարցում չեն շտապում, ընտրելու են լավագույններից մեկին: